«Կշարունակենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել մեր հարևան Սիրիային». Էրդողան
 |azatutyun.am|
22:22 - 10 մարտի, 2025

«Կշարունակենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել մեր հարևան Սիրիային». Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահը խոստացել է շարունակել աջակցությունը Սիրիայի նոր իշխանություններին՝ միաժամանակ դատապարտելով երկրի հյուսիս-արևմուտքում վերջին օրերին սկսված բռնությունները։

«Մենք կշարունակենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել մեր հարևան Սիրիային՝ վերականգնելու և պահպանելու իր տարածքային ամբողջականությունը և խաղաղության հասնելու իր բոլոր էթնիկ և աղանդավոր փոքրամասնությունների հետ», - ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը ողջունել է Սիրիայի առաջնորդի՝ բռնությունների պատասխանատուներին պատժելու խոստումը, հավելելով՝ Անկարան «ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ թույլ չտալու, որ անցանկալի իրադարձություններն ազդեն Թուրքիայի վրա»։

Անկարան Սիրիայում իշխանության եկած Ալ Շաարայի ամենամեծ աջակիցն է, և մի քանի հազար զինվոր է տեղակայել այդ երկրի հյուսիսում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել