Մարտի 10-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն են այցելել Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան, նահագապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Աբդ ալ-Մունայիմ Ազադդինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմադ Բադաուին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Յասեր Մաուլոյը: Այդ մասին հայտնում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
«Փոխադարձ ճանաչողական զրույցից հետո ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Ավետիսյանն անդրադարձել է հայ-արաբական պատմական կապերին, հայ և սիրիացի ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերություններին, որը ազգամիջյան բարեկամության դասական օրինակ կարող է ծառայել և օգտակար լինել վերականգնելու հանդուրժողականությունը, ծառայելու և փարատելու ազգամիջյան թշնամանքը, աշխարհի բոլոր անկյուններում:
Հյուրերն իրենց լիարժեք համաձայնություն են հայտնել այդ կապակցությամբ՝ հավելելով, որ իրենք Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ ունեն մեծ ակնածանք և հարգանք ու այդ վերաբերմունքը շարունակական է լինելու:
ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայացրել է համագործակցության լայն շրջանակը, բոլոր ասպարեզներում, որ ավանդաբար գոյություն է ունեցել Հայաստանի և Սիրիայի միջև, հավելելով, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է աջակցելու և համագործակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ: Գլխավոր հյուպատոսը հյուրերին է ներկայացրել վերջերս կայացած ՀՀ ԱԳ փոխնախարար Վ. Կոստանյանի այցը Դամասկոս և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նա համագործակցության իր տեսլականն է ներկայացրել հյուրերին՝ ակնկալելով նաև նրանց ցանկությունները և դիտարկումներն այդ ուղղությամբ:
Նահանգապետի տեղակալը իրենց պատրաստակամությունն է հայտնել ամենայն աջակություն ցուցաբերելու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքներին: Կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար մշտական կապի մեջ լինել: Ա. Ավետիսյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել նահանգապետին և խոստացել մոտ ժամանակներս այցելել նահանգապետին»,- նշված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)