Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը
 |shantnews.am|
10:03 - 17 մարտի, 2025

Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը |shantnews.am|

shantnews.am: Եմենի հյուսիսային և կենտրոնական հատվածների վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, վիրավորվել է առնվազն 98 մարդ: Այս մասին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։

«Մարտի 15-ին ամերիկյան թշնամու կողմից խաղաղ բնակիչների վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 53, վիրավորվել՝ 98 մարդ»,- գրել է նա X-ի միկրոբլոգում:

Հութիները պնդում են, որ բոլոր զոհերը եղել են խաղաղ բնակիչներ: Ալ Ասբահին հավելել է, որ ամերիկյան հարվածների զոհ է դարձել հինգ երեխա, վիրավորների թվում կա ինը երեխա։

Հիշեցնենք՝ մարտի 15-ին ԱՄՆ Զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսեցին զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքին, որը գտնվում է հութիների վերահսկողության տակ։ Գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և նավարկության ազատության ապահովմանը, հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել