Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբը «փաստացի հիմա քնած վիճակում է»․ Օվերչուկ |azatutyun.am|
10:13 - 19 մարտի, 2025

Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբը «փաստացի հիմա քնած վիճակում է»․ Օվերչուկ |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել, եթե գործընկերները դիմեն, Ռուսաստանը սիրով կշարունակի աշխատել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նախօրեին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է:

«Ինչ վերաբերում է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբին, փաստենք, որ հիմա այն քնած վիճակում է։ Բայց գիտենք, որ այս թեմայով շփումներ են իրականացվում գործընկերների միջև», - ասել է Օվերչուկը՝ շարունակելով․ - «Ոչ ոք այն չի փակել, և եթե գործընկերները կապվեն մեզ հետ և մենք կարող ենք ինչ-որ կերպ օգտակար լինել, իսկ մենք կարող ենք, ապա, իհարկե, ուրախ կլինենք շարունակել այս աշխատանքը: Բայց դա կախված է գործընկերներից»։

2022-ի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։ Այնուհետև այդ նպատակով աշխատանքային խումբ ստեղծվեց երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել