news.am։ Իրանը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, հաղորդում է.Mehr-ը:
Նրա խոսքով՝ Իրանը խնդիր չի տեսնում այլ երկրների եւ եվրոպացիների հետ բանակցելու համար, սակայն բանակցությունները չեն անդրադառնա Իրանի պաշտպանական հնարավորություններին:
«Ճնշումն ամերիկացիների ռազմավարությունն է»,- ասել է նա՝ հավելելով, որ նրանք շարունակում են ճնշում գործադրել, սակայն Իրանը չի ենթարկվի դրանց եւ բանակցություններ չի վարի:
comment.count (0)