Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից․ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար |armenpress.am|
17:27 - 21 մարտի, 2025

Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից․ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից ։

Քրիստիննե Գրիգորյանն այս մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե բացի Թուրքիայից և Ադրբեջանից, կա՞ն արդյոք Հայաստանի պետականության, անկախության և տարածքային ամբողջականության համար վտանգ ներկայացնող այլ երկրներ։ 

«Հայաստանի Հանրապետության անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից»,-նշեց Գրիգորյանը՝ միաժամանակ զերծ մնալով մանրամասնել, թե որ երկրների մասին է խոսքը։   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել