Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
 |1lurer.am|
19:44 - 21 մարտի, 2025

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին |1lurer.am|

1lurer.am: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ հերթական նստաշրջանում հանդես է եկել հայ պատանդների մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հայտարարությամբ՝ վերահաստատելով, որ Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալված առնվազն 23 անձ՝ ներառյալ քաղաքացիական անձինք, նախկին և ներկա պաշտոնյաներ և զինվորականներ, պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն:

ԵՀԽ-ի հայտարարության մեջ նշվում է, որ  «Նրանցից շատերը ենթարկվել են խոշտանգումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես փաստում են իրավապաշտպան կազմակերպությունները»:

ԵՀԽ-ն Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` ապահովելու այդ պատանդների ազատ արձակումը, իսկ բոլոր կողմերին` կատարել միջազգային իրավունքով նախատեսված իրենց իրավական պարտավորությունները` պաշտպանելու մարդու արժանապատվությունը և ապահովելու արդարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել