armenpress.am: ԱՄՆ-ն և Ուկրաինան Էր-Ռիադում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են բացառել ուժի կիրառումը Սև ծովում առևտրային նավերի դեմ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։
«Վաշինգտոնը և Կիևը պայմանավորվել են նաև մեխանիզմ մշակել ռուսական և ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներն արգելելու համար»,- նշված է Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ և Ուկրաինայի ներկայացուցիչները Էր Ռիադում հանդիպել են կիրակի օրը՝ մարտի 23-ին: Այնուհետև նույն քաղաքում տեղի են ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների՝ այս տարվա արդեն երկրորդ բանակցությունները, որոնք տևել են ավելի քան 12 ժամ։
comment.count (0)