shantnews.am:ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը այս շաբաթ Գրենլանդիա կատարած այցի ընթացքում կայցելի ամերիկյան Պիտուֆֆիկ ռազմաբազա։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
Փաստաթղթից պարզ է դառնում, որ մարտի 28-ին Վենսը և նրա կինը՝ Ուշան, կայցելեն բազա, որտեղ «ճեպազրույց կունենան Արկտիկայի անվտանգության հարցերի վերաբերյալ»։ Պիտուֆֆիկ բազայի զինվորականները Արկտիկայի գոտում հրթիռային հարձակման նախազգուշացման և վերահսկման խնդիրներ են իրականացնում։
«Միացյալ Նահանգների և Գրենլանդիայի միջև ռազմավարական գործընկերությունը երկար ժամանակ առանցքային է եղել մեր ազգային և տնտեսական անվտանգության համար»,-ընդգծվում է փաստաթղթում։ Ինչպես նշվում է, «սառը պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգները լրացուցիչ ռեսուրսներ հատկացրեց Գրենլանդիային՝ խորհրդային հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար»։
«Հաջորդող տասնամյակների ընթացքում Դանիայի ղեկավարության և ԱՄՆ նախկին վարչակազմերի անտեսումը մեր հակառակորդներին հնարավորություն է տվել առաջ տանել իրենց առաջնահերթությունները Գրենլանդիայում և Արկտիկայում: Նախագահ Թրամփը համապատասխանաբար փոխում է ուղղությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
comment.count (0)