Թեհրանում հայտարարել են, որ բավարար ռազմական ներուժ ունեն ԱՄՆ-ի ագրեսիան դիմագրավելու համար |armenpress.am|
14:24 - 29 մայիսի, 2019

Թեհրանում հայտարարել են, որ բավարար ռազմական ներուժ ունեն ԱՄՆ-ի ագրեսիան դիմագրավելու համար |armenpress.am|

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի բանակն անհրաժեշտ բոլոր սպառազինություններն ունի ԱՄՆ-ի ագրեսիայից երկրի պաշտպանությունն ապահովելու համար: Այս հայտարարությամբ, ինչպես մայիսի 29-ին հայտնել Է Al Alam հեռուստաալիքը, Թեհրանում հանդես Է եկել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին։

«Իրանի զինված ուժերն ինքնաբավ են, պաշտպանական արդյունաբերությունը նրանց ապահովում Է ռազմափոխադրական միջոցներով, հրթիռներով, մարտական ինքնաթիռներով եւ անօդաչուներով»,-նշել Է գեներալը: Սալամիի խոսքով՝ իրանցիներն ունեն բացառիկ հրթիռային համակարգեր, որոնք կարող են խոցել ծովում ընթացող ԱՄՆ-ի ավիակիրներն ու նավերը: «Նման համալիրներ, որոնք մշակվել են 12 տարի առաջ, ունեն ընդամենը մի քանի պետություններ»,-ասել Է նա:

Գեներալը հիշեցրել Է, որ բալիստիկ հրթիռների իրանական զինանոցն ամենախոշորն Է Մերձավոր Արեւելքում: Մայիսի 25-ին ԻՀՊԶ-ի հրամանատարի խորհրդական Մորթեզա Քորբանին հայտարարել Է, որ Իրանի ռազմածովային ուժերն ունեն հրթիռային զենք, որը նրանց թույլ կտա խորտակել ամերիկյան նավերը Պարսից ծոցում՝ «դրանց սխալ գործողությունների դեպքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել