Գյումրու 35/46 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 34%-ն արդեն քվեարկել է
16:02 - 30 մարտի, 2025

Գյումրու 35/46 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 34%-ն արդեն քվեարկել է

Գյումրու 35/46 ընտրական տեղամասում 15:30-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1654 քաղաքացուց ընտրության է մասնակցել 566-ը (34%-ը)։ 

Այս տեղամասի գրանցամատյանում մեր գալու դրությամբ երկու արձանագրություն էր առկա այն մասին, որ բացահայտ քարոզչություն է իրականցվել քվեարկության սենյակում, դեպքն արձանագրել է «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը։ Մյուս դեպքում անձը սկզբում չի պահպանել գաղտնիության կարգը, նրան զգուշացում է արել հանձնաժողովի նախագահը, անձը քվեարկել է ըստ կարգի եւ հեռացել։

Երբ մենք արդեն տեղամասում էինք, «Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձ Նաիրա Գրիգորյանը պահանջեց արձանագրել, որ «ընտրելու իրավունք չունեցող անձին թույլ է տրվել ընտրություն կատարել կողմնակի անձի օգնությամբ»։ Միաժամանակ հարկ է նշել, որ նշյալ անձը փաստացի գրանցված էր այս ընտրատեղամասում եւ էլեկտրոնային համակարգը նրան նույնականացրել է, ինչպես եւ հաստատող տեխնիկական մասնագետը։ 

«Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձը մի քանի այլ խախտման մասին էլ բարձրացնեց, օրինակ, որ չհրկիզվող պահարանը, որտեղ ընտրությանը վերաբերող կարեւոր առարկաներ են պահվում, ամբողջությամբ փակ չէր, կամ որ քվեախցիկից դուրս քվեարկություն էր կատարվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել