Միջադեպ է տեղի ունեցել պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի և լրագրողի միջև
23:55 - 30 մարտի, 2025

Միջադեպ է տեղի ունեցել պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի և լրագրողի միջև

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի և լրագրողներից մեկի միջև միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում՝ ՔՊ նախընտրական շտաբի դիմաց։

Միջադեպի ժամանակ Գաբրիելյանը, որն այդ պահին սթափ վիճակում չէր, հայհոյել է լրագրողին։

Լրագրողի հետ միջադեպի մասին տեղեկանում ենք մեկ այլ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից, որում վերջինս Գյումրիում ՔՊ նախընտրական շտաբի դիմաց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին ցույց է տալիս վերոնշյալ միջադեպի տեսանյութը ու մեկնաբանություն խնդրում, ինչին ի պատասխան՝ Բաղդասարյանն ասում է․

«Ցանկացած պարագայում լրագրողի գործունեությունը խոչընդոտելը անընդունելի է․․․ Ընդհանրապես որևէ մեկին հայհոյել չի կարելի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել