azatutyun.am: Փարիզի դատարանն այսօր չորս տարվա ազատազրկման է դատապարտել ֆրանսիացի ազգայնականների առաջնորդ Մարին Լե Պենին՝ ԵՄ կողմից տրամադրած միջոցները ոչ նպատակային ծախսելու համար։ Ֆրանսիական դատարանի որոշման համաձայն՝ պատժաչափի կեսը պայմանական բնույթ է կրելու, մյուս կեսը նա անցկացնելու է տնային կալանքի պայմաններում։
Դատարանը նաև զրկել է Լե Պենին առաջիկա հինգ տարիներին որևէ ընտրովի պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։ Դա նշանակում է, որ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը չի կարող մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին։
comment.count (0)