Ֆրանսիան քաջալերում է Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ
 |azatutyun.am|
17:31 - 26 մայիսի, 2025

Ֆրանսիան քաջալերում է Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան քաջալերում է Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ, Երևանում հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:

«Մենք աջակցել ենք հայկական իշխանությունների ջանքերը՝ հասնելու Ադրբեջանի հետ պատշաճ համաձայնագրին, և երբ երկու կողմերից քաղաքական համաձայնության հասան, մենք ողջունել ենք և քաջալերում ենք Ադրբեջանին ստորագրել այս համաձայնագիրը, որպեսզի այս տարածաշրջանում, որը շատ կարևոր է, շատ կարևոր է, որ այդ համաձայնագիրը ստորագրվի», - ասաց նա՝ պատասխանելով «Ազատության» հարցին»:

Հետաքրքրվել էինք, թե ի՞նչ է անում Արևմուտքը և մասնավորապես Ֆրանսիան, որպեսզի բացառի հնարավոր նոր էսկալացիան տարածաշրջանում: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական հակամարտության լուրջ վտանգ է տեսնում և ակտիվ ներգրավված է կանխելու ռազմական բախումը:

Ֆրանսիայի արտգործնախարարը հավելեց, որ երբ մի քանի շաբաթ առաջ կրկին լարվածություն կար, իրենք զսպավածության կոչ էին արել. «Փարիզը ցանկանում է, որ քաղաքական համաձայնության կարողանան գալ, ու պայմանագիրն ստորագրվի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել