Միջնորդավորված եմ խոսել Մարտուն Գրիգորյանի հետ. եթե մեզ պաշտոն էլ առաջարկեն, հրաժարվելու ենք. Կարեն Սիմոնյան
 |news.am|
17:03 - 31 մարտի, 2025

Միջնորդավորված եմ խոսել Մարտուն Գրիգորյանի հետ. եթե մեզ պաշտոն էլ առաջարկեն, հրաժարվելու ենք. Կարեն Սիմոնյան |news.am|

news.am: Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, քանի դեռ չենք լսել իրենց մոտեցումը, իմ կարծիքով կլինի հայտարարություն, դրանից հետո նոր մենք կփորձենք արձագանքել։ Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» դաշինքի կողմից Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրված Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե Մարտուն Գրիգորյանը, որի գլխավորած ուժը ստացել է 6 մանդատ, չմիանա Վարդան Ղուկասյանին, որն ստացել է 8 մանդատ:

«Ես միջնորդավորված եմ խոսել իր հետ, դեռ չունեմ հստակ ինֆորմացիա և սպասում ենք Մարտուն Գրիգորյանի հայտարարություններին: Դետալների մեջ ինչի՞ ենք մտնում, զանգում ենք, չի պատասխանում, չորրորդ զանգից նոր պատասխանեց, վեցերորդին կախեց, ասաց՝ հետ կզանգեմ: Դա գործին օգուտ չի տալիս»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ ունե՞ն սցենարներ, եթե օրինակ, 4 ընդդիմադիր ուժերը չկարողանան միասնական լինել. «Մեր մասով առաջին իսկ օրվանից ընտրությունների եղել  է հայտարարություն, որ մեր մինիմալ ծրագիրն է իշխանազրկել ՔՊ-ին, և մաքսիմալը ստանձնել Գյումրիի կառավարումը։ Միակ ուժն ենք, որը Գյումրիի զարգացման հեռանկարային ծրագիր է առաջ քաշել և մենք ակնկալում ենք գյումրեցու քվեն, որպեսզի այդ ծրագրի իրագործմանը մեծ դեր ունենանք և կարողանանք Գյումրիի զարգացումը դնել գծերի վրա։

Եթե չի ստացվելու այդ միավորումը, մենք փորձելու ենք դառնալ այն ուժը, որը աջակցելու է միավորմանը և իր կոչերով հանդես է գալու, որ բաց չթողնենք պատմական շանսը։ Մեր մանդատները միմիայն ծառայելու են գյումրեցուն և մեկ նպատակ են հետապնդելու, որ  իշխանազրկենք ՔՊ-ին: Որևիցե այլ կուլիսային բազարներ, պաշտոնակռիվ, պաշտոնների բաշխում չենք ակնկալում, եթե առաջարկվի էլ մեզ քաղաքապետարանում որևիցե պաշտոն, մենք հրաժարվելու ենք։

Մենք չենք ուզում որևիցե ուժի հետ կիսել քաղաքական պատասխանատվությունը: Մենք ուղղակի մանդատներով քվեարկություն ենք տալիս, որ ՔՊ-ն չունենա իշխանություն Գյումրի քաղաքում։ Մնացածը արդեն կախված է մյուս քաղաքական ուժերից և իրենց ժամանակն է, որ կարողանան հայտարարություն անել և պարզ դառնա ի վերջո ուր ենք հասնելու»:

Նշենք, որ մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որը քվեարկությամբ երրորդ ուժն է, դեռևս ոչ մի հայտարարություն չի տարածել հետագա քայլերի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել