news.am: Հունգարիան սկսում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունից դուրս գալու գործընթացը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը։
«Հինգշաբթի կառավարությունը սկսելու է սահմանադրական և միջազգային իրավական նորմերին համապատասխան [ՄՔԴ-ից] դուրս գալու աշխատանքները»,- գրել է նա Facebook-ի իր էջում։
Հունգարիայի իշխանությունների՝ ՄՔԴ-ից դուրս գալու մասին հայտարարությունն արվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի ֆոնին, ում նկատմամբ կալանավորման միջազգային օրդեր է տրվել։
Reuters-ը հիշեցնում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Նեթանյահուին հրավիրել է երկիր Իսրայելի վարչապետի ձերբակալության օրդեր տրամադրելու ՄՔԴ-ի որոշման հաջորդ օրը։ Միևնույն ժամանակ Օրբանը խոստացավ, որ Նեթանյահուն չի ձերբակալվի և ՄՔԴ որոշումը անվանեց «լկտի, ցինիկ և լիովին անընդունելի»:
Հունգարիան 1999 թվականին ստորագրել է Հռոմի ստատուտը, միջազգային պայմանագիրը, որը ստեղծել է ՄՔԴ-ն և վավերացրել այն երկու տարի անց:
Reuters-ի փոխանցմամբ՝ ՄՔԴ-ից Հունգարիայի դուրս գալու գործընթացը կտեւի մեկ տարի։
comment.count (0)