Թրամփը հայտարարել է, որ միտումնավոր չի հրահրել ֆոնդային բորսայի անկումը

 |factor.am|
12:40 - 07 ապրիլի, 2025

Թրամփը հայտարարել է, որ միտումնավոր չի հրահրել ֆոնդային բորսայի անկումը |factor.am|

factor.am: ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միտումնավոր չի հրահրել ամերիկյան ֆոնդային բորսայի անկումը, երբ սահմանել է լայնածավալ մաքսատուրքերը, հաղորդում է CNBC-ն։

«Ես չեմ ուզում, որ ինչ-որ բան իջնի, բայց երբեմն ինչ-որ բան շտկելու համար պետք է դեղորայք ընդունել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով շուկաների մասին լրագրողների հարցին։

Նա հայտարարել է, որ մաքսատուրքեր է սահմանել ապրանքների ներմուծման համար՝ Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտի պատճառով։ «Մենք պետք է լուծենք մեր առևտրային դեֆիցիտը Չինաստանի հետ։ Մենք Չինաստանի հետ ունենք տրիլիոն դոլարի առևտրային դեֆիցիտ, տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ ենք կորցնում: Եվ քանի դեռ չենք լուծել այդ խնդիրը, ես չեմ պատրաստվում գործարք կնքել»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ «պատրաստ է գործարքի Չինաստանի հետ, բայց նրանք պետք է լուծեն իրենց ավելցուկի խնդիրը»։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ հանգստյան օրերին խոսել է եվրոպական և ասիական առաջնորդների հետ իր վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերի վերաբերյալ, որոնք ուժի մեջ կմտնեն գալիք շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել էր «աշխարհի երկրների համար փոխադարձ մաքսատուրքեր» սահմանելու մասին։ Դրանից հետո ԱՄՆ-ում և այլ երկրներում ֆոնդային ինդեքսները սկսեցին անկում ապրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել