ԱՄՆ պետդեպը հաստատել է Ուկրաինային մատակարարած F-16 կործանիչների սպասարկման պայմանագիրը |armenpress.am|
15:52 - 03 մայիսի, 2025

ԱՄՆ պետդեպը հաստատել է Ուկրաինային մատակարարած F-16 կործանիչների սպասարկման պայմանագիրը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետական դեպարտամենտը հաստատել է Ուկրաինային մատակարարած F-16 կործանիչների սպասարկման համար 310.5 միլիոն դոլարի ծառայություններ մատուցելու պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական համագործակցության գործակալությունը։

Այս կապակցությամբ գործակալության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի կառավարությանը F-16-ների հետ կապված ծառայությունների, ինչպես նաև սարքավորումների հնարավոր վաճառքը՝ մոտավորապես 310.5 միլիոն դոլար արժողությամբ։

Պայմանագրով նախատեսվում է անձնակազմին սովորեցնել տեխնիկայի սպասարկման հմտություններին, տրամադրել ծրագրային ապահովում, համապատասխան փաստաթղթեր և լոգիստիկ ծառայություններ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել