ԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս |armenpress.am|
22:21 - 09 ապրիլի, 2025

ԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանից ներկրվող մաքսատուքերը 125%-ի հասցնելու մասին։ Այս մասին նշված է ԱՄՆ-ի նախագահի՝ Truth սոցիալական կայքում կատարած գրառման մեջ։ 

«Ելնելով այն հարգանքի բացակայությունից, որը Չինաստանը դրսևորել է համաշխարհային շուկաների նկատմամբ, ես սույնով բարձրացնում եմ Չինաստանից գանձվող սակագինը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մինչև 125%, որն անմիջապես ուժի մեջ է մտնում»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը: 

Թրամփը հույս է հայտնել, որ մոտ ապագայում, Չինաստանը կհասկանա, որ ԱՄՆ-ը և այլ երկրներ թալանելու օրերն այլևս կայուն կամ ընդունելի չեն: 

«Մյուս կողմից, և ելնելով այն փաստից, որ ավելի քան 75 երկրներ կոչ են արել Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Առևտրի, Գանձապետարանի և Միացյալ Նահանգների առևտրային ներկայացուցչին, բանակցություններ վարել առևտրի, առևտրային խոչընդոտների, մաքսատուրքերի, արժույթի մանիպուլյացիայի և ոչ դրամական մաքսատուրքերի վերաբերյալ քննարկվող հարցերի լուծման շուրջ, և որ այդ երկրները իմ խնդրանքով չեն ձեռնարկել որևէ այլ գործողություններ ԱՄՆ-ի դեմ, ես թույլատրել եմ 90-օրյա դադար և էականորեն իջեցված փոխադարձ սակագին՝ այդ ժամանակահատվածում՝ 10%-ով, որը նույնպես անմիջապես ուժի մեջ է մտնում»,-մանրամասնել է Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ, Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերը 34%-ից բարձրացնել մինչև 84%։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել