tert.am: ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, այս մասին «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ընթացքում ասել է Արարատ Միրզոյանը։
«Ընդհակառակը, մենք մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև համաձայնագրի տեքստում ունենք կոնկրետ դրույթ, որում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը ՝ սույն համաձայնագիրը չկատարելն արդարացնելու համար»,- նշել է նա։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը իր հերթին նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների վերացումը իրական հնարավորություն է բացում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
comment.count (0)