ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանի հետ
20:36 - 10 հունիսի, 2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանի հետ

Հունիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիցցայում հանդիպում է ունեցել Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանի հետ։Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության զարգացման, երկկողմ օրակարգի հարստացման մի քանի կոնկրետ ուղղություններ։ Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների և արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների  միջոցով փոխգործակցության նոր հնարավորությունների իրացման պատրաստակամությունը: 

Արարատ Միրզոյանը և Վիվիան Բալակրիշնանը քննարկել են առևտրի, գործարար կապերի և մարդկանց միջև շփումների խրախուսման հնարավոր եղանակները։ 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։

Հայաստանի և Սինգապուրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է խաղաղության օրակարգը, որով առաջնորդվում է ՀՀ կառավարությունը, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու շարունակական ջանքերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել