Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն. Զելենսկի |tert.am|
22:25 - 21 ապրիլի, 2025

Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն. Զելենսկի |tert.am|

tert.am: Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, ՄԹ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում՝ Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվել հնարավորինս կառուցողականորեն, ինչպես նախկինում արել ենք՝ հասնելու անվերապահ զինադադարի, որին կհաջորդի իրական և տևական խաղաղություն։

Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր օգնում են։ Անվերապահ զինադադարը պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն, և այս Զատիկը պարզ դարձրեց, որ Ռուսաստանի գործողություններն են, որ երկարացնում են պատերազմը»,-գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել