Արտուշ Գաբրիելյանը հրաժարվեց խոսել. դատախազը միջնորդել է ԲԴԽ-ին թույլատրել նրան զրկել ազատությունից |factor.am|
11:00 - 30 ապրիլի, 2025

Արտուշ Գաբրիելյանը հրաժարվեց խոսել. դատախազը միջնորդել է ԲԴԽ-ին թույլատրել նրան զրկել ազատությունից |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Երևանի քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության հարցը:

Դատավորը մասնակցում է նիստին: Միջնորդությունը ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Արտուշ Գաբրիելյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Երեկ հայտնել էինք, որ գլխավոր դատախազը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ դատավորն օժտված է անձեռնմխելիությամբ։ Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ հետապնդում կարող է հարուցվել միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ։ 

Տվյալ դեպքում նախաձեռնված վարույթը վերաբերում է կաշառք ստանալուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել