Դատավոր Արտուշ Գաբրիելյանը լիազորությունները կասեցվել են։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհուրդից (ԲԴԽ)։
ԲԴԽ-ն բավարարել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հանրային հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջնորդությունը։ Միաժամանակ որոշել է կասեցնել Գաբրիելյանի լիազորությունները մինչև քրեական վարույթի ավարտը։
Գլխավոր դատախազը միջնորդել է ԲԴԽ-ին համաձայնություն տալ նաև դատավորին ազատությունից զրկելու համար, որի վերաբրեյալ որոշում դեռևս չկա։
comment.count (0)