ICAO-ն ՌԴ-ին մեղավոր է ճանաչել մալայզիական Boeing MH17-ի կործանման մեջ |factor.am|
12:37 - 13 մայիսի, 2025

ICAO-ն ՌԴ-ին մեղավոր է ճանաչել մալայզիական Boeing MH17-ի կործանման մեջ |factor.am|

factor.am: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) խորհուրդը Ռուսաստանին պաշտոնապես մեղավոր է ճանաչել 2014 թվականին մալայզիական Boeing MH17-ի կործանման մեջ։ Այս մասին հայտնել է Նիդերլանդների կառավարությունը։

Նշվում է, որ Ռուսաստանը պատասխանատու է MH17 չվերթի ինքնաթիռի կործանման համար, այն խախտել է Չիկագոյի միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան։ ICAO-ի խորհուրդն այս որոշումը կայացրել է 2022 թվականին Նիդերլանդների և Ավստրալիայի կողմից ՌԴ-ի դեմ հարուցված գործով՝ 2014 թվականի հուլիսի 17-ին MH17 չվերթի կործանման համար։ Այս որոշմումը հաստատել է Նիդերլանդների ու Ավստրալիայի դիրքորոշումը։

«Ես ողջունում եմ ICAO Խորհրդի որոշումը, առաջին հերթին, MH17 չվերթի զոհերի ընտանիքների համար։ Որոշումը չի կարող վերացնել նրանց վիշտն ու տառապանքը, բայց դա կարևոր քայլ է MH17 չվերթի բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար ճշմարտության բացահայտման, արդարադատության և պատասխանատվության հասնելու ուղղությամբ։ Բացի այդ, այս որոշումը հստակ ազդանշան է միջազգային հանրությանը, որ պետությունները չեն կարող խախտել միջազգային իրավունքը առանց հետևանքների»,- ասել է Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։

Հաղորդվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ICAO-ի խորհուրդը կքննարկի, թե ինչպես պետք է փոխհատուցվի վնասը։ Այս կապակցությամբ Նիդերլանդները և Ավստրալիան խորհրդին խնդրում են՝ պարտավորեցնել Ռուսաստանի Դաշնությանը բանակցություններ սկսել Նիդերլանդների և Ավստրալիայի հետ այդ հարցի շուրջ և վերահսկել գործընթացը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել