armenpress.am: Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։
«Մենք լիահույս ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրներին այս կարևոր քայլի կապակցությամբ։ Դեռ կան խնդիրներ, սակայն պայմանագրի ստորագրումը հասանելի է։
Դա կարևոր է երկարատև խաղաղության, տարածաշրջանային կայունության և բարգավաճման համար։ Նիդեռլանդները վճռականորեն աջակցում է այս գործընթացին»,- «X»-իր միկրոբլոգում գրել է Վելդկամպը։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։
ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։
Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
comment.count (0)