Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը
 |azatutyun.am|
15:15 - 19 մայիսի, 2025

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր կայացել է ադրբեջանա-իրանական համատեղ զորավարժությունների պաշտոնական բացման արարողությունը։ «Դրանց մասնակցող զինվորականները մասնակցել են համատեղ զորահանդեսին», - հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Արարողությանը մասնակցող իրանցի և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներն ընդգծել են, որ «Արազ 2025» զորավարժությունները նպաստում են երկու երկրների զինված ուժերի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը», - նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Իրանական «Թասնիմ» գործակալության տեղեկություններով՝ զորավարժություններն ընթանում են «Ադրբեջանի Հանրապետության կողմից ազատագրված Ղարաբաղի տարածաշրջանում»։

Զորախաղերը շարունակվելու են մինչև մայիսի 21-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել