Թուրքիայի անվտանգության խորհուրդն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին
 |civilnet.am|
10:33 - 23 մայիսի, 2025

Թուրքիայի անվտանգության խորհուրդն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը վերահաստատել է իր սպասումները, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման համար, ինչից կշահեն տարածաշրջանի բոլոր կողմերը։ Այս մասին նշված է Թուրքիայի անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը կայացել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

Խորհուրդը գոհունակություն է հայտնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։

Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները՝ եզրափակելով տևական ժամանակ բաց մնացած երկու հարցի վերաբերյալ քննարկումները։ Դրանք վերաբերում էին սահմանից երրորդ ուժերի դուրս բերմանն ու փոխադարձության սկզբունքով միջազգային հայցերի հետկանչին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել