Թուրքիայի ԱԳ նախարարը կմեկնի Ռուսաստան |armenpress.am|
14:43 - 24 մայիսի, 2025

Թուրքիայի ԱԳ նախարարը կմեկնի Ռուսաստան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 26-27-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով։ Այս մասին հայտնում է TRT Global-ը։

Այցի ընթացքում նախատեսվում է Ֆիդանի ընդունելությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։

Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի Թուրքիայի դերակատարումը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում։ Թուրքիան մտադիր է վերահաստատել իր պատրաստակամությունը՝ կազմակերպելու նոր բանակցություններ Կիևի և Մոսկվայի միջև, ինչպես դա արվել էր 2022 թվականին, վերջին անգամ՝ 2025 թվականի մայիսի 16-ին՝ Ստամբուլում։

Այցի շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև Ռուսաստանի նախագահի տեղակալ Վլադիմիր Մեդինսկու և պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ։ Մեդինսկին գլխավորում էր Ռուսաստանի պատվիրակությունը ռուս-ուկրաինական վերջին բանակցություններում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել