azatutyun.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չորեքշաբթի հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ, հաղորդում է KCNA պետական լրատվական գործակալությունը։
Հաղորդման համաձայն՝ Կիմը խոստացել է անվերապահ աջակցություն Ռուսաստանի դիրքորոշմանը Ուկրաինայի հարցում, ինչպես նաև այլ միջազգային խնդիրներում։
Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ 2024 թվականին մոտ 12 հազար, այս տարի էլ ՝ 3 հազար հյուսիսկորեացի զինվոր է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Սեուլի տվյալներով՝ հյուսիսկորեական կորուստները կազմել են մոտ 4,700 մարդ, այդ թվում՝ 600 զոհ։
comment.count (0)