Ռուսաստանը պնդում է՝ նոր տարածքներ է օկուպացրել
 |azatutyun.am|
17:43 - 08 հունիսի, 2025

Ռուսաստանը պնդում է՝ նոր տարածքներ է օկուպացրել |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան հայտարարում է, թե ռուսական զորքերը ընդհուպ մոտեցել են կենտրոնական Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանին՝ ևս մեկ բնակավայր գրավելով Դոնեցկի շրջանում։ Կիևից այս հայտարարություններին դեռ չեն արձագանքել։

Չնայած խնդրի կարգավորման շուրջ բանակցություններին՝ Ռուսաստանը շարունակում է առաջընթացը Ուկրաինայի տարածքում։ Անցած միայն մեկ ամսում ռուսական զորքը ավելի քան 190 քառակուսի կիլոմետր է գրավել Սումիի շրջանում, հաղորդում է Ռոյթերզը։

Բաց աղբյուրների համաձայն, հունիսի 7-ի դրությամբ Ռուսաստանը օկուպացրել է Ուկրաինայի տարածքի 113,273 քառակուսի կմ կամ 18.8%-ը։ Սա ավելի մեծ տարածք է, քան ԱՄՆ Վիրջինիա նահանգը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել