Թրամփը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել խոստացված 20, 000 հրթիռները՝ դրանք ուղարկելով Մերձավոր Արևելք. Զելենսկի
 |tert.am|
19:27 - 08 հունիսի, 2025

Թրամփը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել խոստացված 20, 000 հրթիռները՝ դրանք ուղարկելով Մերձավոր Արևելք. Զելենսկի |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել խոստացված հրթիռները՝ «շահեդների» դեմ պայքարելու համար և դրանք ուղարկել է Մերձավոր Արևելք։

Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ABC News-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ խոսքը Բայդենի վարչակազմի խոստացած 20 հազար հրթիռների մասին է։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ պաշտպանության նախարարն ամերիկացիների մերժման իրեն զեկուցել է հարցազրույցի օրը։

Ավելի վաղ նախագահը կշտամբել էր ԱՄՆ-ին Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառելուց հրաժարվելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել