ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱԷՄԳ Գլխավոր տնօրենի հետ
17:45 - 10 հունիսի, 2025

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱԷՄԳ Գլխավոր տնօրենի հետ

Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է Նիցցայում ընթացող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր՝ ներառյալ միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ շարունակական աշխատանքները, միջուկային գիտության և տեխնոլոգիաների զարգացման միջոցով ընձեռնվող հնարավորությունների արդյունավետ իրացումը։

Անդրադարձ է կատարվել ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթություններն և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։

Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել