Air India-ի մարդատար ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ահմադաբադում |armenpress.am|
13:23 - 12 հունիսի, 2025

Air India-ի մարդատար ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ահմադաբադում |armenpress.am|

armenpress.am: Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռը թռիչքից հետո կործանվել է Հնդկաստանի արևմուտքում գտնվող Հուջարաթի նահանգի Ահմադաբադ քաղաքի օդանավակայանի շրջանում։ 

India Today-ը հաղորդում է, որ ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Times of India-ն պարզաբանում է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը Boeing 787 Dreamliner էր։

Air India-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ինքնաթիռն Ահմադաբադից ուղևորվում էր Լոնդոնի Գեթվիք օդանավակայան։ 

Ըստ ANI գործակալության՝ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից դուրս գտնվող քաղաքային տարածքում։

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ 

Տեսանյութը՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել