Իրանը որևէ երկրի միջոցով ուղերձ չի հղել Իսրայելին․ Իրանի ԱԳՆ
17:41 - 15 հունիսի, 2025

Իրանը որևէ երկրի միջոցով ուղերձ չի հղել Իսրայելին․ Իրանի ԱԳՆ

«Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ երկրի միջոցով ուղերձ չի հղել Իսրայելին», – ասել է Իրանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային, հաղորդում է Mehr իրանական լրատվական գործակալությունը։

Բաղային արձագանքել է Cyprus Mail թերթի այն պնդմանը, ըստ որի՝ Իրանի նոր ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքյանը Հարավային Կիպրոսի նախագահին խնդրել է ուղերձ փոխանցել սիոնիստական ռեժիմին։

Այսօր հայտնել էին, որ Իրանը խնդրել է Կիպրոսին «որոշ ուղերձներ» փոխանցել Իսրայելին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել