factor.am: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը ուղերձ է հղել «Իսրայելի ռեժիմի հովանավոր Միացյալ Նահանգներին»՝ նոր, առաջադեմ հրթիռով իսրայելական թիրախներին հարվածելով, փոխանցում է Mehr գործակալությունը։
ԻՀՊԿ-ն Իսրայելի վրա Իրանի կողմից կատարված «պատժիչ հարվածների 11-րդ ալիքից հետո» հայտարարել է, որ վերջին համազարկում օգտագործված առաջին սերնդի «Ֆաթթահ» հրթիռները բազմիցս թափանցել են Իսրայելի ՀՕՊ համակարգերը և «Իրանի հզորության մասին ուղերձ են հղել Թել Ավիվի ռազմատենչ դաշնակցին, որը մոլորեցնող ցանկություններ ունի»։
«Այս գիշերվա հրթիռային հարվածը ցույց տվեց, որ մենք լիակատար վերահսկողություն ենք ձեռք բերել օկուպացված տարածքների երկնքի նկատմամբ, որոնց բնակիչները լիովին անպաշտպան են դարձել իրանական հրթիռային հարվածներից»,- ասվում է հայտարարության մեջ։
Գիշերը Իրանը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ Ըստ համացանցում տարածվող կադրերի` նաև հրդեհներ են բռնկվել։ Իսրայելական կողմը տուժածների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդել։
comment.count (0)