Ամուլսարի պաշտպանները կառավարության շենքի դիմաց կարգախոսներ են հնչեցնում եւ թմբկահարում |news.am|
16:47 - 11 սեպտեմբերի, 2019

Ամուլսարի պաշտպանները կառավարության շենքի դիմաց կարգախոսներ են հնչեցնում եւ թմբկահարում |news.am|

news.am: Երեւանում ընթացող հանուն Ամուլսարի ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց կարգախոսներ են հնչեցնում եւ թմբկահարում:

Բազմամարդ երթը սկսվել է կառավարության շենքից եւ անցել Երեւանի փոքր կենտրոնով: Երթին մասնակցում են բնապահպաններ, ակտիվիստներ, կուսակցությունների եւ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ:

Ակցիայի մասնակիցները կատարել են «Հեյ ջան, Հայաստան» երգը՝ «Հայաստան» բառը փոխարինելով «Ամուլսար» բառով:

«Լիդիան, Լիդիան, հեռացիր, Ամուլսարը մոռացիր»,- երգում են ակցիայի մասնակիցները:

Ակցիայի խաղաղ տրամադրված մասնակիցները ազգային երգեր են երգում՝ երգերի բառերը փոխարինելով «Ամուլսար» ու «Ջերմուկ» բառերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել