Իրավական հիմքեր կան այս հանքի գործունեությունը դադարեցնելու համար. Կառավարությանը պակասում է քաղաքական հիմք. բնապահպան-ակտիվիստ |aysor.am|
17:06 - 11 սեպտեմբերի, 2019

Իրավական հիմքեր կան այս հանքի գործունեությունը դադարեցնելու համար. Կառավարությանը պակասում է քաղաքական հիմք. բնապահպան-ակտիվիստ |aysor.am|

aysor.am: Ավարտվեց ի պաշտպանություն Ամուլսարի երթը: ԱԺ այգուց ցուցարարները քայլերթով ուղևորվեցին դեպի Հանրապետության հրապարակ՝ Ամուլսարի վերաբերյալ իրազեկում անելով:

Ակցիայի մասնակիցները համաձայն չեն վարչապետի հայտարարության հետ այն մասին, որ Ամուլսարի հանքը չշահագործման համար իրավական հիմքեր չկան:

«Կառավարությունն իր գործողությունների լիազորությունների շրջանակներում չի գործում, իրավական հիմքեր կան այս հանքի գործունեությունը դադարեցնելու համար: Կառավարությանը պակասում է քաղաքական հիմք: Կոչ ենք անում կառավարությանը ուշադիր լսել Ջերմուկի բնակիչներին, որոնք տասը օր ժամանակ են տվել կառավարությանը այս հարցին վերջնական լուծում տալու համար: Մենք սատարում ենք նրանց», - կառավարության շենքի դիմաց հայտարարեց ասաց բնապահպան ակտիվիստներից մեկը:

Վերջինս նշեց, որ Շրջակա միջավայրի նախարարության տեքստը բավարար էր հանքի կասեցման որոշում ընդունելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել