ՀՀ ԱԺ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախ
15:14 - 05 օգոստոսի, 2019

ՀՀ ԱԺ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը եւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել