Մեր համար անհասկանալի է հանքարդյունաբերությունն առողջարանային քաղաքի հետ համատեղելը. Ջերմուկ համայնքի ղեկավար |aysor.am|
10:51 - 19 օգոստոսի, 2019

Մեր համար անհասկանալի է հանքարդյունաբերությունն առողջարանային քաղաքի հետ համատեղելը. Ջերմուկ համայնքի ղեկավար |aysor.am|

aysor.am։ Վարչապետը խոստացավ, որ Ջերմուկում կհանդիպենք, երկար քննարկելու թեմա ունենք, Բաղրամյան 26-ում Ամուլսարի շահագործման վերաբերյալ քննարկում հետո լրագրողներին հայտարարեց Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը:

«Հանդիպումը կարճ տևեց, վարչապետը շտապ էր, հանդիպումներ ուներ, խոստացավ, որ կհանդիպենք Ջերմուկում, երկար քննարկելու թեմա ունենք: Ես փորձագետ չեմ, մասնագետ չեմ», - ասաց նա:

Հովհաննիսյանն ասաց` հստակ չի շեշտվել, լինելու՞ է շահագործում, թե՞ ոչ.

«Կլինեն քննարկումներ», - ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ ջերմուկցիները տարբեր տեսակետներ ունեն հանքը շահագործել-չշահագործելու հետ կապված.

Դիտարկմանն՝ ունի՞ վիճակագրություն, թե ավելի շատ ինչի՞ կողմնակից են ջերմուկցիները՝ համայնքի ղեկավարն ասաց.

«Բնական է, որ չեն ուզում աշխատի»:

Հարցին՝ անձամբ ինքն ի՞նչ տեսակետ ունի՝ Հովհաննիսյանն ասաց.

«Որպես համայնքի ղեկավար՝ կողմ եմ իմ բնակիչներին: Ես ծնվել եմ Ջերմուկ առողջարանային քաղաքում, իմ ծնողներն աշխատել են Ջերմուկ առողջարանում: Մեր համար անհասկանալի է հանքարդյունաբերությունն առողջարանային քաղաքի հետ համատեղելը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել