Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիային մասնակից 6 անձ է բերման ենթարկվել
11:53 - 19 օգոստոսի, 2019

Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիային մասնակից 6 անձ է բերման ենթարկվել

Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ժամանակ ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտայի մի հատվածը: Ոստիկանները ուժով բացեցին ճանապարհը:  Infocom-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցից պարզեց, որ  6 անձ բերման է ենթարկվել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված արարքը կատարելու համար: Բերման ենթարկված ցուցարարները գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել