ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան
13:30 - 20 օգոստոսի, 2019

ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան

Եթե նույնիսկ ընդունենք, որ Ամուլսարի հանքն իրենից վտանգ չի ներկայացնում (ինչն իհարկե շատ հեռու է ճշմարտությունից), ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը։

Նա մասնավորապես գրել է.

«Ի գիտություն` ՀՀ Վարչապետին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ Ազգային Ժողովին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ Դատախազությանը, ՀՀ քննչական կոմիտեին, .... և ՀՀ ժողովրդին,

Եթե նույնիսկ, մի պահ, ընդունենք, որ Ամուլսարի հանքը իրենից վտանգ չի ներկայացնում /ինչը իհարկե ճշմարտությունից շատ հեռու է/, ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավարեցրած միջազգային կոնվենցիաները իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել:

Եղե'ք իրավագիտակից:

Հայաստանը իրավական երկիր է և Վերջ»,-գրել է Նազելի Վարդանյանը և ավելացրե, որ իրավական վերլուծությունը, խախտումները և կոռուպցիոն հանգամանքները ներկայացված են իր կատարած իրավական եզրակացության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել