Մանվել Գրիգորյանի քրեական գործով նիստին փորձագետ է ներկայացել |shantnews.am|
09:08 - 20 օգոստոսի, 2019

Մանվել Գրիգորյանի քրեական գործով նիստին փորձագետ է ներկայացել |shantnews.am|

shantnews.am: ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննության այսօրվա նիստին ամբաստանյալը կրկին չէր ներկայացել` առողջական խնդիրների պատճառով: Հիշեցնենք` նա ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում: Այսօրվա դատական նիստին ստացվել էր առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանի դիմումն այն մասին, որ նա այլևս փորձագիտական հանձնաժողովի անդամ չէ: Նրա փոխարեն Գագիկ Հարությունյանն է նշանակվել միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի կազմում:Դատական նիստին ներկայացել է միջազգային փորձագետ Նորբերտ Ավետյանը, ով ներգրավվեց նույն հանձնաժողովի կազմում:

«Ես Գրիգորյանին բուժում եմ 8 տարի, նա ստացել է ճառագայթային բուժում, քիմիաթերապիա: Ամեն տարի իմ կողմից քննվել է, բայց վերջին 2 տարում չի հետազոտվել»,- ասաց փորձագետը: «Նա իմ հիվանդն է, 20 տարի ես բուժում են նրա դստերը՝ Նառային, և Մանվել Գրիգորյանի բուժման համար գումար չեմ վերցրել»,- պարզաբանեց փորձագետը` ի պատասխան պետական մեղադրողի այն հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է հիվանդի հետ և արդյո՞ք վարձրատվել է նրա կողմից: Փորձագետն ասաց, որ բուժման համար իրեն վարձատրել է հիվանդանոցը: Պետական մեղադրողը 10 րոպե ժամանակ խնդրեց փորձագետին բացարկ հայտնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել