Իրանը չի հանձնվի, եթե երկիրը ռմբակոծության ենթարկվի. Ռոհանի |tert.am|
05:55 - 24 մայիսի, 2019

Իրանը չի հանձնվի, եթե երկիրը ռմբակոծության ենթարկվի. Ռոհանի |tert.am|

tert.am։ Իրանը չի հանձնվի, եթե ռմբակոծության ենթարկվի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ԱՄՆ-ի հետ ծագած ռազմական լարվածության ֆոնին:

«Այսօր մեզ անհրաժեշտ է կայունություն, թշնամիները պետք է գիտակցեն, որ մեր սրտերում տեղ չկա հուսահատության համար», - ասել է Ռոհանին՝ հավելելով, որ եթե նույնիսկ երկիրը ռմբակոծության ենթարկվի, իրանցիները շարունակելու են հետևել իրենց նպատակներին՝ անկախությանն ու մեծությանը:

Իրանի ղեկավարի խոսքով՝ երկիրը տնտեսական պատերազմի մեջ է, որի պատճառով հարձակման է ենթարկվում հասարակության բարեկեցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել