ԵԱՏՄ-ում հայ տաքսիստների համար ևս կստեղծվի միասնական թվային բազա |shantnews.am|
09:51 - 26 սեպտեմբերի, 2019

ԵԱՏՄ-ում հայ տաքսիստների համար ևս կստեղծվի միասնական թվային բազա |shantnews.am|

shantnews.am։ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը մտադիր են ստեղծել տաքսիների և տաքսու վարորդների միասնական գրանցամատյան (խոսքը վարորդների թվային պրոֆիլների մասին է): «ՏԱՔՍԻ» Միջազգային Եվրասիական ֆորումից տեսակետ են հայտնում, որ եթե ​​ԵԱՏՄ երկրները ունենան վարորդների միասնական բազա, դա կազատի ճանապարհները ոչ պրոֆեսիոնալ վարորդներից:

Ըստ «Известия» թերթի՝ գաղափարն արդեն իսկ ստացել է ԵԱՏՄ բիզնես խորհրդի աջակցությունը: Նոյեմբերին այդ նախաձեռնությունը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ): Մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ին, առաջարկը կքննարկվի Բիշքեկում անցկացվող «Եվրասիական շաբաթ» ֆորումում:

Այս գաղափարի վերջնական նպատակը փոխադրումների անվտանգության բարձրացումն ու ապօրինի ներգաղթյալներից և կեղծ վարորդական իրավունքներով վարորդներից ազատվելն է:

Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքներով վարորդներին թույլատրվելու է առևտրային փոխադրումներ կատարել, սակայն միայն այն դեպքում, եթե «հայրենի» երկիրը ռուսերենը ճանաչի որպես երկրորդ պետական ​​լեզու: Այսպիսով՝ ԵԱՏՄ բոլոր երկրներից միայն Հայաստանը չի բավարարում այդ պահանջներին, և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի վարորդները չեն կարողանա առևտրային փոխադրում իրականացնել:
Իսկ թե ո՞վ է զբաղվելու վարորդների թվային պրոֆիլի մշակման հարցերով, դեռ պարզ չէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել