armenpress.am: ՀՀ ԱԺ նախագահը չբացահայտեց իր դիրքորոշումը կապված Ադրբեջանի առաջարկի հետ՝ փոխանակել Արցախում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտին ՀՀ երկու քաղաքացու հետ:
Լրագրողների հետ զրույցում Միրզոյանը նշեց, որ ինքն իր դիրքորոշումը հայտնել է և՛ Հայաստանի, և՛ Արցախի Անվտանգության խորհուրդների նիստերում:
Անդրադառնալով՝ Երևանից և Ստեփանակերտից տարբեր կարծիքներ հնչելու վերաբերյալ հարցին, ԱԺ նախագահը նշեց.
«Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների տարբեր անդամներն այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնել: Իհարկե, ես այժմ չեմ բացահայտելու իմ դիրքորոշումը»,- նշեց Միրզոյանը:
comment.count (0)