Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում աշխատելու համար առաջարկում է խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի թեկնածությունը:
Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է. «2020 թվականի հունվարի 29-ին քննարկելով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է.
ՀՀ արդարադատության նախարարին առաջարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի թեկնածությունը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվելու է 16 անձ:
comment.count (0)