aysor.am։ Այս տարի քաղաքապետարանը վերելակների պահպանման համար աննախադեպ բարձր գումար կտրամադրի, այս մասին խորհրդարանում 2018 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Վերելակների պահպանման մասով այս տարի աննախադեպ բարձր թիվ է դրված՝ 134 մլն դրամ: Այսպիսի գումար երբևէ չի եղել տրամադրված», - ասաց Մարությանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ իր տվյալներով ծրագրում 30 տոկոսով վերելակներին հատկացված թիվը կրճատվել էր, Մարությանն էլ արձագանքեց.
«Տարվա սկզբին էր, հիմա փոխել ենք տվյալները»:
comment.count (0)