Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․03․20 (թարմացվող)
01:21 - 19 մարտի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․03․20 (թարմացվող)

1։21- Իտալիայում կսկսվի ռևմատոիդ արթրիտ հիվանդության դեպքում օգտագործվող Tocilizumab դեղամիջոցի փորձարկումը՝ COVID-19-ի բուժման համար: Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Ազգային դեղերի գործակալության ղեկավար Նիկոլա Մագրինին:
Հոդերի ռևմատիկ հիվանդությունների բուժման ժամանակ օգտագործվող և իմունադեպրեսանտների խմբին պատկանող Tocilizumab-ն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը Նեապոլի և Մոդենայի հիվանդանոցներում:
Ըստ Մագրինիի, թեստերին կմասնակցի մոտ 330 հիվանդ: 

 

22։02- Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 98 դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է։

 

21:30- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կորոնավիրուսը լայն տարածում չի ստացել հանրապետությունում։ Նշվում է, որ կորոնավիրուս է ախտորոշվել 34 անձի մոտ, որից 6-ն ապաքինվել են, 1-ը՝ մահացել է։


21:00- Թուրքիայի իշխանությունները 24 մարդու են ձերբակալել սոցցանցերում կորոնավիրուսի մասին «կեղծ եւ սադրիչ» գրառումների պատճառով, հաղորդում է Ahval-ը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳՆ-ին:


20:00- Վրաստանի կառավարությունը որոշել է բրիֆինգներն անցկացնել առանց լրագրողների ներկայության:


19:45- Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1135-ի՝ մարտի 18-ի տվյալներով մեկ օրում մահացել է 147 մարդ։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 17,361 դեպք, ապաքինվել է 5710 մարդ։


19:30- Թուրքիայումկորոնավիրուսով վարակման 98 դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է։


18:55- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38-ի։ Ինչպես ասվում է կառավարությանը կից հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում, կարանտինում 1261 մարդ կա, դիտարկման տակ են 211-ը։


17։43- Կորոնավիրուսով պայմանավորված՝ Եվրատեսիլ 2020-ը չեղարկվել է։

 

17։21- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի արտգործնախարար Վան Ին մարտի 18-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն աշխարհում և բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը համավարակին հակազդելու գործում:  |tert.am|

 

16։47- Խորվաթիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81-ի, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 34-ի, Կոսովոն մտցրել է արտակարգ դրություն: |aysor.am|

 

16։35- Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և ԱՄԷ թռիչքների վրա, հայտնում է կառավարության կայքը: Կորոնավիրուսի տարածման հետ կապված սահմանափակումները մտցվում են մարտի 20-ի կեսգիշերից և վերաբերում են Ռուսաստանի տարածքից ուղևորափոխադրումներին և հակառակ ուղղություններին, բացառությամբ՝ Մոսկվայի Շերեմետևոյի օդանավակայանից դեպի Լոնդոն, Նյու Յորք, Աբու Դաբի և հակառակ ուղղություններով կանոնավոր թռիչքների: |aysor.am|

 

16։28- Մոլդովան այսօր հայտնել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին: Առողջապահության նախարարը հայտնել է, որ անցած գիշեր Քիշնևի հոսպիտալում կորոնավիրուսի հետևանքով 61-ամյա կին է մահացել, նա վերջերս էր վերադարձել Իտալիայից: Մահացած կնոջ գյուղում կարանտին է հայտարարվել: Մարտի 17-ին Մոլդովայի խորհրդարանը 60 օրով արտակարգ դրություն է հայտարարել: |azatutyun.am|

 

15։15- Իսրայելում COVID-19- ի ախտորոշմամբ հաստատված դեպքերի թիվը հասել է 427-ի, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից: |aysor.am|

 

15։12- Առաջարկում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք Հայաստանում են զբոսաշրջային նպատակով, հնարավորինս շուտ օդային ճանապարհով վերադառնան Ռուսաստան։ [Հայաստանում ՌԴ դեսպանատուն] |24news.am|

 

14։42- Մարտի 17-ին տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի  և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գագաթնաժողովը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվել է տեսակապի միջոցով։ Ղեկավարները այլ հարցերի հետ քննարկել են նաև համաճարակի դեմ պայքարում համատեղ գործողությունների հնարավորությունը։ |ermenihaber.am|

 

14։29- Բրիտանական կառավարությունը որոշել է 330 միլիարդ ֆունտ ստերլինգ տրամադրել բիզնեսին աջակցելու նպատակով, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակից։ Բրիտանական կառավարությունը որոշել է 330 միլիարդ ֆունտ ստերլինգ տրամադրել բիզնեսին աջակցելու նպատակով, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակից։ Կառավարությունը նախատեսում է աջակցել ավիաընկերություններին և օդանավակայաններին, որոնք առավել շատ են տուժել տարբեր երկրներում հայտարարված կարանտինի և սահմանների փակման պատճառով։  Կորոնավիրուսից էականորեն տուժել են նաև փաբերը, ակումբները և թատրոնները։ Նրանց կառավարությունը կտրամադրի մեկանգամյա դրամաշնորհներ: Ենթադրվում է, որ բիզնեսը ժամանակավորապես կազատվի համայնքային հարկերից:|hetq.am|

 

13։45- Չինաստանի Հուբեյ նահանգում հայտարարված կարանտինն ունեցել է անսպասելի դրական արդյունք, այն է՝ կապույտ երկինք։ Գործարանները դադարեցրել են աշխատանքները, մարդիկ փակված են տներում, մեքենաներ չեն քշում։ Արդյունքում՝ 2019թ․ փետրվարի համեմատ այս տարի նույն ժամանակահատվածում «օդի լավ որակ» ունեցող օրերի քանակը ավելացել է 21,5%-ով։ Ամերիկյան NASA-ի ու Եվրոպական տիեզերական գործակալության կողմից արված արբանյակային լուսանկարները ապացուցում են, որ ազոտի երկօքսիդի արտանետումների քանակը հունվար–փետրվար ամիսներին Չիանստանի խոշորագույն քաղաքներում էականորեն նվազել է։

 

13։42- Ի աջակցություն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի` Արաբական Միացյալ Էմիրություններն Իրան է ուղարկել օգնության երկու ինքնաթիռներ, որոնք տեղափոխել են բժշկական և այլ սարքավորումներ: Աբու Դաբիից մեկնած երկու ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 32 տոննա պարագաներ, այդ թվում՝ ձեռնոցներ, դիմակներ և պաշտպանիչ այլ սարքավորումներ: Վերջին օրերին սա ԱՄԷ-ի կողմից Իրանին օգնություն տրամադրելու երկրորդ դեպքն է: |armenpress.am|

 

12:26- Պորտուգալիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 450-ի։ |armenpress.am|

 

12:09- Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են 4-ով՝ հասնելով 38-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում: Այս պահի դրոթյամբ Վրաստանում կարանտինային ռեժիմում է գտնվում 1130 մարդ: Ստացիոնար վերահսկողության տակ է 81 պացիենտ: |aliq.ge|

 

12։06- Կանադայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 569-ի, ասվում է երկրի կառավարության կայքում: 
|aysor.am|

 

11։18- ՌԴ տարածքում իրականացվել է կորոնավիրուսի բացահայտման ավելի քան 122 000 թեստ․ գրանցվել է վարակվելու 114 դեպք, առողջացել է 5 հոգի։

 

11։17- Կանադայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 569-ի, ասվում է երկրի կառավարության կայքում: 
|aysor.am|

 

11։06- Վարակների կառավարման և կանխարգելման կենտրոնի տվյլալները՝ ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված ու գրանցված դեպքերի մասին։ Տվյալները ներառում են հաստատված ու COVID-19 ենթադրաբար հաստատված դեպքերը։
Տբյալները թարմացվել են մարտի 17-ին։

✅ ԱՄՆ-ում  ընդհանուր գրանցված դեպքեր- 4 226․
✅ Մահացածներ- 75 ։
Վարակը ախտորոշվել է 53 վարչական տարածքում՝ 49 նահանգում, Կոլումբիա վարչական շրջանում, Պուերտո Ռիկոյում, Գուամում ու Ամերիկյան Վրիջինյան կղզիներում։

Վարակի ծագումն ըստ աղբյուրի՝

✅ Ճանապարհորդություններ - 229,
✅ Սերտ շփումներ - 245․
✅ Վարակի աղբյուրը պարզվում է – 3 752։

 

10։50- Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 89-ամյա հիվանդ է մահացել: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին թեստերի արդյունքում հիվանդությունը հաստատվել է ևս 51 մարդու մոտ: Այսպիսով Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 98-ի: |armenihaber.am|

 

09։01- 2019թ, դեկտեմբերի 31-ից մինչև մարտի 17-ը աշխարհում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի 180 159 դեպք, 7 103 հոգի մահացել է։
Եվրոպական Միության տարածքում մարտի 17-ի դրությամբ պաշտոնապես վարակված ու մահացած մարդկանց քանակը․ (յուրաքանչյուր երկրի դիմաց ներկայացված են համապատասխանաբար վարակվածության և մահվան դեպքերի քանակները)։

Իտալիա- 27 980  2 158  
Իսպանիա- 9191  309
Ֆրանսիա-  6633  148
Գերմանիա- 6012  13
Միացյալ Թագավորություն- 1543  55
Նիդեռլանդներ- 1413  24
Նորվեգիա- 1169  3
Շվեդիա- 1121  7
Բելգիա- 1085  5
Ավստրիա- 1016  3
Դանիա- 932  1
Հունաստան- 352  4
Չեխիայի Հանրապետություն- 344  0
Պորտուգալիա- 331  0
Ֆինլանդիա- 272  0
Սլովենիա- 253  0
Իռլանդիա- 223  2
Էստոնիա- 205  0
Իսլանդիա - 199  0
Ռումինիա- 184  0
Լեհաստան- 177  4
Սլովակիա-  84  0
Լյուքսեմբուրգ- 81  1
Բուլղարիա - 62  2
Խորվաթիա- 56  0
Հունգարիա- 50  1
Կիպրոս- 40  0
Լատվիա- 36  0
Մալթա- 30  0
Լիվա- 17  0
Լիխտենշտեյն- 7  0
Ընդամենը- 61098  2740 [Վարակների կանխարգելման ու կառավարման Եվրոպական կենտրոն]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել