Մանվել Գրիգորյանը կրկին չի բերվել դատարան. վիճակը լավ չէ |factor.am|
09:15 - 16 հուլիսի, 2019

Մանվել Գրիգորյանը կրկին չի բերվել դատարան. վիճակը լավ չէ |factor.am|

factor.am: ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն այսօր ևս չկայացավ, քանի որ Գրիգորյանը դատարան չէր բերվել:

Դատարանը «Նաիրի» բժշկական կենտրոնից ստացել էր գրություն, համաձայն որի՝ Գրիգորյանը չի կարող ներկայանալ նիստին առողջական վիճակի պատճառով: Նշենք, որ արդեն մի քանի դատական նիստ է, որ հետաձգվում է Գրիգորյանի բացակայության պատճառով: Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.- ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, որն այսօր ներկա է դատական նիստին, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել